Ֆրանսիան նոր վարչապետ ունի

Նոր ղեկավարն աշխատել է նախկին կառավարության կազմում։ Նա երկիրը մեկուսացման ռեժիմից դուրս բերելու ռազմավարության պատասխանատուն էր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետ է նշանակել Ժան Կաստեկսին։ Տեղեկությունը հայտնում է AFP-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի կառավարության ղեկավար Էդուար Ֆիլիպը հրաժարականի դիմում է ներկայացրել Մակրոնին:

Ֆիլիպ Կաստեկսը համակարգում էր երկիրը մեկուսացման ռեժիմից դուրս բերելու ռազմավարությունը։

​Էդուար Ֆիլիպը Ֆրանսիայի կառավարությունը ղեկավարում էր 2017 թվականի մայիսի 15-ից:

Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ նշվում է, որ նա կշարունակի գործադիր մարմնի անդամների հետ ընթացիկ գործեր վարել, քանի դեռ չի նշանակվել նոր կառավարությունը:

Բժիշկների նոր խումբ, 50-80 միլիոն եվրո վարկ. Մակրոնը նամակ է գրել Փաշինյանին