Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր կլինի. եղանակի տեսություն

Օդերևութաբանները հորդորում են 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ճառագայթներից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 3-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 4-5-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր կլինի. եղանակի տեսություն
«Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ճառագայթներից: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում մինչև հուլիսի 7-ը տեղումներ չեն գրանցվի: Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +31-ից +33, երեկոյան՝ +27-ից +29 աստիճանի սահմանում:

Որպեսզի ավելի շատ երեխաներ ծնվեն. ՀՀ վարչապետը կարևորում է հուլիսի 1-ը