ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. ՀՖՖ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հուլիսի 3-ին կայացած ՀՖՖ գործադիր կոմիտեի արտահերթ նիստի օրակարգում էր «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» և «Երևան» ֆուտբոլային ակումբների՝ պայմանավորված խաղերում ներգրավված լինելու վերաբերյալ ՀՖՖ Կարգապահական և Էթիկայի կոմիտեի որոշման քննարկումը:
«ՀՖՖ Կարգապահական կոմիտեն, քննարկելով ՀՀ իրավապահ մարմինների և ՈՒԵՖԱ-ի համապատասխան բաժնի կողմից ներկայացված փաստերն ու նյութերը, կայացրել է որոշում «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» և «Երևան ֆուտբոլային ակումբների, ինչպես նաև ներգրավված 58 անձանց (այդ թվում՝ 45 ցմահ)՝ տարբեր ժամկետներով որակազրկան մասին»,- գրված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստի սկզբում ՀՖՖ Գլխավար քարտուղար Արթուր Ազարյանը մանրամասն ներկայացրել է ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստի արձանագրությունը:
Մխիթարյանը չի վերադառնա Լոնդոն. «Ռոմայի» հետ պայմանագիրը երկարաձգվեց
Հաշվի առնելով ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի որոշումը՝ ՀՖՖ գործկոմը միաձայն քվեարկել է ՀՀ առաջին խմբի առաջնությունը դադարեցնելու օգտին: ՀՀ առաջին խմբի հաղթողի և հաջորդ մրցաշրջանի ձևաչափի վերաբերյալ որոշումները կկայացվեն ՀՖՖ գործկոմի հետագա նիստերի ընթացքում՝ ներգրավված ակումբների կողմից հնարավոր բողոքարկումների վերաբերյալ որոշումներից հետո:
«Ռոմայի» և «Արսենալի» հայտնի և անհայտ պայմանավորվածությունները. ինչ է սպասվում Մխիթարյանին