ՀՀ և Բելառուսի նախագահները զրուցել են. Սարգսյանը շնորհավորել է Լուկաշենկոյին

Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների նախագահները մտքեր են փոխանակել համագործակցության հեռանկարների, համատեղ ծրագրերի իրականացման հարցերի շուրջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 2-ի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։

Արմեն Սարգսյանն ու ԿԲ նախագահը քննարկել են համավարակի տնտեսական հետևանքները. տեսանյութ

Սարգսյանը Բելառուսի գործընկերոջը ջերմորեն շնորհավորել է հուլիսի 3-ին նշվող երկրի ազգային տոնի՝ Բելառուսի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:

«ՀՀ նախագահը բարձր է գնահատել երկու երկրների միջև զարգացող փոխգործողությունն ու արդյունավետ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում։ Արմեն Սարգսյանը կարևորել է Բելառուսի փորձը բարձր տեխնոլոգիաների և տնտեսության մի շարք այլ ոլորտներում»,- նշված է հաղորդագրության մեջ։

«Աշխարհը փոխել է մեր խնդիրները». նախագահը գյուղատնտեսներին առաջարկել է օգտվել իր կապերից

Նախագահները մտքեր են փոխանակել համագործակցության հեռանկարների, համատեղ ծրագրերի իրականացման հարցերի շուրջ։

Արմեն Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Մինսկում հայկական եկեղեցու կառուցման համար հողատարածք տրամադրելու հարցում աջակցության համար։ 

Արմեն Սարգսյանը ժամանակավրեպ է համարում գույքահարկի մասին օրենքը, բայց ստորագրել է