Եվս 10 մահ. Հայաստանում կորոնավիրուսի զոհ դարձածներից ամենաերիտասարդը 62 տարեկան կին է

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարկված անձանցից 10-ը մահացել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 79 (կին), 68 (կին), 62 (կին), 63 (տղամարդ), 72 (կին) և 78 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 153 է:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 593–ով և հասել 26 658–ի։