Պարետը կասեցրել է Արարատի ոսկու կորզման գործարանի աշխատանքը

Կանոնները խախտած տնտեսվարողների շարքում են նաև «Գազպրոմ Արմենիայի» Չարենցի փողոցի մասնաճյուղը, «Նատալի Ֆարմ» դեղատների ցանցի` Խաղաղ Դոնի փողոցում գտնվող մասնաճյուղը, «Վեոլիա Ջուր» ընկերության գրասենյակը, «Վարկս Էյ Էմ» ընկերության՝ Հալաբյան փողոցում գտնվող գրասենյակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. Պարետ Տիգրան Ավինյանը հուլիսի 2-ին նոր որոշում է ստորագրել տնտեսվարողների գործունեությունը արգելելու մասին։ Ըստ այդմ՝ 24 ժամով արգելվել է 36, 48 ժամով՝ 2 տնտեսվարողի գործունեությունը։

Խախտումներ «ՎՏԲ» բանկի և սոցապի մասնաճյուղերում․ դրանց աշխատանքը կասեցված է

Տնտեսվարողների գործունեությունը կասեցվել է արտակարգ իրավիճակով և կորոնավիրուսի համավարակով պայմանավորված անվտանգության կանոնների խախտման պատճառով։

Կանոնները խախտած տնտեսվարողների շարքում են «Գազպրոմ Արմենիայի» Չարենցի փողոցի մասնաճյուղը, «Նատալի Ֆարմ» դեղատների ցանցի` Խաղաղ Դոնի փողոցում գտնվող մասնաճյուղը, «Վեոլիա Ջուր» ընկերության գրասենյակը, «Վարկս Էյ Էմ» ընկերության՝ Հալաբյան փողոցում գտնվող գրասենյակը։

Խախտումներ են արձանագրվել ոչ միայն Երևանում, այլ նաև Վանաձոր, Հրազդան, Գորիս, Արտաշատ և Արարատ քաղաքներում։ Վերջինում փակվել է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՓԲԸ-ն, այսինքն՝ Արարատի ոսկու կորզման գործարանը։

«Նատալի Ֆարմ», «Կայզեր», «Պրոմ-Տեստ». նրանց աշխատանքը կասեցվել է

Նշենք, որ խախտումներ են ախտահանիչ նյութերի բացակայությունը կամ անհամապատասխանությունը սահմանված նորմերին, շփման մակերեսների ոչ պատշաճ ախտահանումը, աշխատակիցների կողմից դիմակի ոչ ճիշտ կրելը, ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների լրացման թերացումները։

Մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, այն կտևի մինչև հուլիսի 13–ը` ժամը 17։00–ն ներառյալ։ Մայիսի 25–ից դիմակ դնելը պարտադիր է, չդնողները տուգանվում են 10 հազար դրամով։

Կրկին բազմամարդ հարսանիքներ. 72 ժամով կասեցվել է ռեստորանային 3 համալիրի գործունեությունը