Կորոնավիրուսով վարակվածներից 11–ը սպասում են հիվանդանոց տեղափոխվելու իրենց հերթին

Առողջապահության նախարարի համոզմամբ, դիմակներ դնելու պարտադիր պահանջի պահպանումը տալիս է ցանկալի արդյունք:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն թորոսյանն այսօր կառավարության նիստում զեկուցեց, որ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիներից 650-ն այս պահին գտնվում են ծանր վիճակում, նրանցից 44-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերին:

Նրանք պայքարում են կորոնավիրուսային դժոխքում. մի քանի ժամ վերակենդանացման բաժանմունքում

Նա նաև հայտնեց, որ կորոնավիրուսով հիվանդներից 11–ը սպասում են հիվանդանոց տեղափոխվելու իրենց հերթին:

«Նրանցից 4-ի վիճակը միջին ծանրության է, 7-ինը՝ թեթև: Եվս 80 հոգի սպասում են տեղափոխման այնպիսի հիվանդանոցներ, որոնք զբաղվում են կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ: Այնպես որ այս մասով վիճակը հարաբերականորեն կայուն է»,- ասաց Թորոսյանը:

Նա նաև նկատեց, որ դիմակներ դնելու պարտադիր պահանջի պահպանումը նկատելիորեն տալիս է ցանկալի արդյունք։ Նախարարն առաջարկեց նույն կերպ շարունակել՝ վիճակի կայունացում ու թվերի իջեցում գրանցելու համար:

«Հետևաբար մեր գործողություններն այս առումով պետք է լինեն շարունակական, որպեսզի կարողանանք հաղթահարել այս մարտահրավերը»,- ասաց նա:

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 26 658-ի։

Եվս 10 մահ. Հայաստանում կորոնավիրուսի զոհ դարձածներից ամենաերիտասարդը 62 տարեկան կին է