Կորոնավիրուսի «խառնած» ծրագրերը, կամ ինչու երիտասարդ հայ բռնցքամարտիկները դարձան մարզիչներ

Կորոնավիրուսի համավարակն իր «կանոնները» թելադրեց նաև սպորտային աշխարհին: Շատերը սկսեցին մարզումներ անցկացնելու համար այլ ելքեր փնտրել։ Sputnik Արմենիան պատմում է հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների նախաձեռնության մասին։
Sputnik

Խաչիկ Չախոյան, Sputnik Արմենիա

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով հետաձգվել էին ապրիլին Լաս Վեգասում կայանալիք բռնցքամարտի պրոֆեսիոնալ մենամարտերը, որոնց պետք է մասնակցեին  հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Նարեկ Աբգարյանն ու Գոռ Երիցյանը։

Շվեյցարիայի հավաքականի հայ մարզիչը. որ խորհուրդներն են առաջնորդել Ալֆրեդ Տեր-Մկրտչյանին

Մեր մարզիկներն արագ հասցրին հայրենիք վերադառնալ, մինչև կփակվեին սահմանները։ Կորոնավիրուսը խառնեց նրանց պլանները, և նրանք սպիտված անցան բաց մարզումների։ Չէ որ մի օր այս ամենը կավարտվի, իսկ մարզավիճակը պետք է պահպանել։  

Կորոնավիրուսի «խառնած» ծրագրերը, կամ ինչու երիտասարդ հայ բռնցքամարտիկները դարձան մարզիչներ

Երևանում բաց երկնքի տակ մարզվելով` Նարեկ Աբգարյանի ու Գոռ Երիցյանի կողքին գնալով ավելանում էր նրանց հետ մարզվել ցանկացողների թիվը: Տեսնելով պատանիների ու երեխաների ոգևորությունը` հայտնի բռնցքամարտիկները, որոնք առ այսօր անպարտելի են ռինգում, որոշեցին ժամանակից շուտ անցնել մարզչի աշխատանքին (Նարեկը 28 տարեկան է, Գոռը` 23)։ Երիտասարդ ու հայտնի բռնցքամարտիկների նախաձեռնությամբ շուտով բռնցքամարտի նոր մարզադահլիճ բացվեց Երևանում:

«Ռոմայի» հաղթանակն ու Մխիթարյանի «կարոտած» խաղը. ֆուտբոլը վերադարձավ Covid–19-ի աշխարհ

«Դրսի մարզումների ընթացքում տեսանք, որ շատերն ուզում են մեր կողքին մարզվել, սովորել, փորձ ձեռք բերել: Դա մեզ միտք տվեց, որ կարող ենք օգտակար լինել բռնցքամարտով զբաղվելու մտադրություն ունեցող պատանիներին ու երիտասարդներին և մարզել ցանկացողներին: Ու մեր միտքը կարճ ժամանակում վերածեցինք գործի: Հիմա մարզվողների թիվը գնալով աճում է»,- մեզ հետ զրույցում ասեց Նարեկ Աբգարյանը:

Կորոնավիրուսի «խառնած» ծրագրերը, կամ ինչու երիտասարդ հայ բռնցքամարտիկները դարձան մարզիչներ

«12 ռաունդ»` սա ոչ թե որևէ մենամարտի ռաունդների թիվն է, այլ այն ակումբի անունը, որն արդեն գործում է։ Այստեղ բազմաթիվ երեխաներ ու պատանիներ փորձում են նմանվել իրենց սիրելի մարզիկներին` նրանցից սովորելով մենապայքարային հանրահայտ մարզաձևի այբուբենը: Բռնցքամարտում առաջին քայլերը կատարող երեխաների համար ոգևորիչ է, երբ նրանց կողքին են Հայաստանի հավաքականը պատվով ներկայացրած Նարեկ Աբգարյանը, Գոռ Երիցյանը, ինչպես նաև մյուս մարզիչները`Վլադիմիր Մարգարյանը և Արսեն Հայրապետյանը:

Կորոնավիրուսի «խառնած» ծրագրերը, կամ ինչու երիտասարդ հայ բռնցքամարտիկները դարձան մարզիչներ

Մարզիչներն ասում են` մարզումները վճարովի են, որպեսզի պատանիները բռնցքամարտով զբաղվելը ժամանց չհամարեն, այլ լուրջ մարզվեն և ձգտեն հաջողությունների հասնել։ «Երբ նկատենք, որ կա պատանի, որը ներուժ ունի և կարող է ունենալ հաջողություններ բռնցքամարտում, նա ոչ մի բանի կարիք չի ունենա: Ժամանակին մենք խնդիրներ ունեինք հանդերձանքի՝ ձեռնոցների ու մարզահագուստի: Մեր սաները նման խնդիրներ չեն ունենալու, մենք ամեն ինչով կապահովենք: Միայն պետք է հասկանանք, որ բռնցքամարտիկը ներուժ ունի»- ավելացրեց Աբգարյանը:

Կորոնավիրուսի «խառնած» ծրագրերը, կամ ինչու երիտասարդ հայ բռնցքամարտիկները դարձան մարզիչներ

Նշենք, որ ապրիլի 11-ին WBC International Silver գոտին կրող Նարեկ Աբգարյանը պետք է մրցեր ամերիկացի Լաուրեն Նյուտոնի հետ, ապրիլի 15-ին էլ պետք է կայանար WBO վարկածով մինչև 23 տարեկանների աշխարհի չեմպիոն Գոռ Երիցյանի մենամարտը: Հիմա հայ բռնցքամարտիկներն արդեն նախապատրաստվում են նորից մեկնել ԱՄՆ, որտեղ էլ շատ շուտով կկայանան նրանց մենամարտերը: