Շինհրապարակներն ավելի շատ աղբանոցի են նման. Փաշինյանը հիշեց սովետական «փոդրադչիկներին»

Վարչապետը հանձնարարեց բարձրացնել  շինկազմակերպությունների չափորոշիչները՝ բանվորի հագուստից, պաշտպանիչ միջոցներից մինչև նրա աշխատանքային օրվա ու աշխատանքային իրավունքների պաշտպանություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik.Հայաստանում շինարարության նկատմամբ դեռևս պահպանվել է խորհրդային տարիներին ձևավորված մոտեցումը: Այսօր կառավարության նիստում շինարարական մի շարք ծրագրերի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հիշեց շինարարության նկատմամբ խորհրդային տարիներից առկա վերաբերմունքը բնորոշող մի արտահայտություն:

«Հին Երևանի»` խախտումներով շինարարություն իրականացնելու դեպքով քրգործ է հարուցվել

«Մինչև հիմա շինարարության նկատմամբ ՀՀ-ում կա խորհրդային միության «подрядчик» բառի ձևախեղված ձևը՝ «փոդրադչիության» տրամաբանությունը: Սկսած հագուստից, շինհրապարակների որակից ստանդարտի խնդիր ունենք: Մեր շինհրապարակներն ավելի շատ աղբանոցի են նման, քան գործունեություն ծավալելու տեսակի: Մենք պետք է ստանդարտը բարձրացնենք՝ բանվորի հագուստից, պաշտպանիչ միջոցներից սկսած, նրա աշխատանքային օրվա, իրավունքների պաշտպանությունից սկսած»,- ասաց Փաշինյանը:

Սուրեն Պապիկյանը Գյումրիում է. մեկնարկում են 15 փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Նոր չափորոշիչների ներդրման ու վերահսկողության հարցում Փաշինյանը կարևորեց քաղաքաշինության կոմիտեի ու տեսչական մարմինների աշխատանքը:

Նշենք, որ կառավարության նիստում հաստատված որոշմամբ, որոշ ծրագրերից ավելացած միջոցներով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկով ՀՀ քաղաքաշինության կոմիտեն այս տարի կիրականացնի հավելյալ 7 քոլեջների, 46 հանրակրթական դպրոցների, 1 մասնագիտական մարզառազմական դպրոցի, 4 թանգարանի ու 3 թատրոնի հիմնանորոգման աշխատանքներ:

Եվս 60 մլն դրամ կհատկացվի Կարեն Դեմիրճյանի արձանի ու պատվանդանի պատրաստման և տեղադրման համար:

COVID 19-ի տնտեսական հետևանքները. ԿԲ-ն հաշվարկել է տնտեսության ու քաղաքացիների կորուստները