Արագիլները չե՞ն աղտոտվել. տեսչական մարմնի աշխատակիցներն այցելել են «դեպքի վայր»

Օրեր առաջ կրկին ահազանգ էր հնչել, որ Հայաստանի արագիլներն աղտոտվել են։ Տեսչական մարմնի աշխատակիցները կապ են հաստատել նման տեղեկություն ունեցողների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ կառույցի աշխատակիցները սոցցանցերում աղտոտված արագիլների «հետքերով» են գնացել և աղտոտված արագիլներ չեն հայտնաբերվել։

«Դե, գնա, գնա». Կարմիր գրքում գրանցված սև արագիլին բնություն են վերադարձրել

Կենդանաբան Վասիլ Անանյանը Facebook-ում հրապարակել էր աղտոտված արագիլների նկարներ` հայտնելով, որ Հայաստանի արագիլները դարձյալ աղտոտվել են:

«Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցները հեռախոսակապ են հաստատել գրառումներ կատարած օգտատերերի հետ՝ կեղտոտված արագիլների վայրը ճշտելու նպատակով, սակայն նշված տարածքներում աղտոտված արագիլներ չեն հայտնաբերվել»,– նշված է հաղորդագրության մեջ։

Տեսչական մարմնի մասնագետները պարբերաբար շրջայցեր են կատարում Արմավիրի Երասխահուն, Զարթոնք, Առատաշեն, Խորունք, Գրիբոյեդով, Ակնաշեն, Եղեգնուտ, Արևիկ և մի շարք այլ համայնքներ` աղտոտված արագիլներ հայտնաբերելու համար:

Աղտոտված արագիլների խնդիրը դեռ լուծված չէ, իսկ նրանց կեղտոտվելը մեծ խնդրի ահազանգն է

Հիշեցնենք, որ ըստ կենդանաբան Վասիլ Անանյանի` աղտոտված արագիլները Երասխահունում էին։

2019 թ-ի հուլիսին սոցիալական կայքերում տեղեկություններ տարածվեցին, որ Արարատի մարզի Հովտաշեն համայնքի տարածքում ապրող արագիլներն աղտոտված են ու չեն կարողանում թռչել։

Հայաստանի արագիլները դարձյալ աղտոտվել են. մեկ տարի անց խնդիրը ծագել է այլ մարզում

Որոշ ենթադրությունների համաձայն` արագիլներն աղտոտվել էին Հրազդան գետը լցված արտադրական թափոններից։ Հարցի վերջնական պատասխանի համար գետի ջրից ու կենդանիների փետուրներից լաբորատոր փորձաքննություն իրականացվեց։

Առաջին ահազանգից շուրջ 2 շաբաթ անց՝ օգոստոսի 2-ին, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնեց, որ Արարատի մարզի արագիլների աղտոտման հավանական աղբյուրը Հրազդան գետի աղտոտված հատվածն է: Իսկ գետն աղտոտել էին մարզի ձկնաբուծարանները:

Հանցագործները հայտնաբերված չեն, իսկ պատկան մարմինները խիստ հապաղում են. Սիլվա Ադամյան