Արթուր Վանեցյանը կորոնավիրուսով է վարակվել

Արթուր Վանեցյանը մի քանի օր է` ինքնամեկուսացել է։ Նա թեթև ջերմել է ու կորոնավիրուսի թեստ հանձնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը կորոնավիրուսով է վարակվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Վանեցյանին մոտ կանգնած աղբյուրը, հավելելով, որ Վանեցյանը շփում է ունեցել կոնտակտավոր անձանց հետ և նրանցից է վարակվել։

«Բարի մարդկանց կորոնավիրուսը չի շրջանցում». Գագիկ Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով

Hraparak.am–ը գրում է, որ Վանեցյանի ընտանիքի մնացած անդամներն էլ են թեստ հանձնել, բայց բոլորի դեպքում պատասխանը եկել է բացասական՝ թերևս այն հանգամանքով պայմանավորված, որ Վանեցյանը ժամանակին ինքնամեկուսացել է։

«Վանեցյանը մի քանի օր է՝ ինքնամեկուսացել է իր տանը, քանի որ կասկածներ է ունեցել, որ կորոնավիրուսով վարակված անձանց հետ է շփվել: Շաբաթ-կիրակի նաև թեթև ջերմել է: Նա թեստ էր հանձնել, որի պատասխանը դրական է եղել»,–գրում է կայքը։

Հիշեցնենք` երեկ հայտնի դարձավ` կորոնավիրուսով վարակվել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Բացի այդ, կորոնավիրուսով վարակվածներ կան ինչպես «Իմ քայլի», այնպես էլ ԲՀԿ–ական պատգամավորների շրջանում։

Դատարանի բակում լարված իրավիճակ է. Վանեցյանը եկել է աջակցելու Ծառուկյանին