Թորոսյանն այցելել է Վեդու և Արտաշատի ԲԿ-ներում բուժվող կորոնավիրուսով վարակվածներին

Բժշկական կենտրոնների տնօրենների և բուժանձնակազմերի հետ քննարկել են կորոնավիրուսով հիվանդների բուժման ընթացքը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել էր Արարատի մարզի Վեդու և Արտաշատի բժշկական կենտրոններ: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։

Արարատի մարզի այս 2 բժշկական կենտրոններն ամբողջությամբ լծվել են կովիդի դեմ պայքարին։

Փաշինյանն ու նախարարը խնդրանքով դիմեցին դիմորդների ծնողներին

‍‍Տեղեկացվում է, որ այցելության ժամանակ բժշկական կենտրոնների տնօրեններից և բուժանձնակազմերից հետ հետաքրքրվել են, թե ինչ խնդիրներ կան և ինչպես է ընթանում կորոնավիրուսով հիվանդների բուժումը: Բժշկական կենտրոնների տնօրենների հետ զրուցել են նաև ԲԿ-ների տեխնիկական հագեցվածության մասին:

Առողջապահության նախարարության միջոցներով Վեդու բժշկական կենտրոնում 5 անգամ հզորացվել է կենտրոնական թթվածնային մատակարարման համակարգը, 32 թթվածնային կետ է ավելացվել հիվանդասենյակներում, հոսանք մատակարարող հին գեներատորը փոխարինվել է նոր՝ ավտոմատացվածով։

Հայաստանում արտադրված կորոնավիրուսի թեստերը շուտով կհայտնվեն հիվանդանոցներում

Բժշկական կենտրոնի լաբորատոր գործիքային ախտորոշման բաժանմունքը տեխնիկապես հագեցվել է (գերժամանակակից, շարժական, թվային ռենտգեն սարքավորում)։

Առաջիկայում նախատեսում են նաև վերելակի տեղադրում: