Պուտինը քվեարկեց առանց դիմակի ու ձեռնոցի. տեսանյութ

Այս անգամ նույնպես, սովորության համաձայն, Վլադիմիր Պուտինը քվեարկությանը մասնակցել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի շենքում։
Sputnik

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քվեարկել է ՌԴ սահմանադրության փոփոխությունների համառուսական քվեարկության ընթացքում։

Պուտինն այսօր ժամանել է թիվ 2151 ընտրատարածք, որը գտնվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) շենքում, որտեղ նա, ըստ ավանդույթի, քվեարկում է տարբեր ընտրությունների ժամանակ։

Պուտինը 10.57-ին ժամանել է ՌԳԱ ու անցել ընտրական հանձնաժողովի տարածք։ Նա ցույց  տվել իր անձնագիրը, իսկ ընտրական հանձնաժողովի անդամը նշել է նրա անունը ընտրողների ցուցակում ու առաջարկել նախագահին օգտագործել մեկանգամյա օգտագործման գրիչը՝ ստորագրելու համար։

Դրանից հետո Պուտինը ստացել է ընտրաթերթիկն ու անցել քվերակության խցիկ։ Նա քվեարկել է ու գցել է ընտրաթերթիկը հատուկ արկղի մեջ։

Ինչպես Պուտինը կքվեարկի ՌԴ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին

Նախագահն առանց դիմակի ու ձեռնոցի է եղել, սակայն քվեարկությունից առաջ ընտրական հանձնաժողովի տարածքն ախտահանվել էր։

Հիշեցնենք` Ռուսաստանի Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեն նախատեսվում էր անցկացնել ապրիլի 22-ին, սակայն զանգվածային միջոցառումը հետաձգվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։

«Մենք բարդ մարտահրավեր ենք հաղթահարել»․ Պուտինը` Ռուսաստանում COVID-19-ի դեմ պայքարի մասին
Ավելի ուշ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ քվեարկությունը տեղի կունենա հուլիսի 1-ին:

Որոշվել էր քվեարկությունն անցկացնել 7 օրվա ընթացքում` հունիսի 25-ից հուլիսի 1-ը։ Մոսկվայում բնակվողներից բացի, առցանց քվեարկությանը կարող են մասնակցել Նիժնի Նովգորոդի մարզի և ևս երկու այլ շրջանների բնակիչները։

Ռուսաստանի հետ հարաբերությունների ծավալը չափազանց մեծ է. Մնացականյան