Ովքեր են ստեղծում Sputnik Արմենիան. հոբելյանական տեսանյութ

Sputnik Արմենիան տոնում է իր առաջին հոբելյանը` 5-ամյակը։ Այն զուտ տեղեկատվական գործակալություն և ռադիո չէ, այն ստեղծագործական ոգի և տրամադրություն է։
Sputnik

Sputnik Արմենիայի խմբագրությունն իր հավատարիմ ընթերցողների հետ այսօր տոնում է 5-ամյա հոբելյանը։ Բազմաթիվ սիրալիր շնորհավորանքներն էլ ավելի են գունավորում մեր տոնն ու բարձրացնում մեր տոնական տրամադրությունը։

«Դինամիկ ու մշտապես զարգացող». ՀՀ նախագահը շնորհավորել է Sputnik Արմենիայի 5–ամյակը

Sputnik Արմենիային շնորհավորանքներ են հղել ոչ միայն ընթերցողները, փորձագետները, գործընկերները, այլ նաև խոշորագույն քաղաքական գործիչները։ Sputnik Արմենիայի թիմը, հավատարիմ  մնալով իր ստեղծագործական ոգուն, հոբելյանի առթիվ երաժշտական հոլովակ է պատրաստել։

Այս տեսահոլովակում միախառնվել են ռեփի ռիթմերը, դիսկո–պարային մոտիվները, իսկ ամենակարևորը` տիեզերական տրամադրությունը, որը կգրավի ոչ միայն Sputnik Արմենիայի նախկին, ներկա և ապագա աշխատակիցներին, այլ նաև բոլոր նրանց, ովքեր հաղորդակից են մեզ։

Sputnik Արմենիան լրատվամիջոց է` ստեղծագործական մոտեցմամբ և պրոֆեսիոնալ թիմով, լի աշխուժությամբ ու էներգիայով։ Շնորհավորում ենք մեզ և ձեզ։