Կորոնավիրուսի հետևանքով Հայաստանում ևս 10 մարդ է մահացել. ամենաերիտասարդը 62-ամյա կին է

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 10 մարդ է մահացել։

Արտաշատի ԲԿ–ում կորոնավիրուսի դեմ բուժվող 55-ամյա կինը նետվել է պատուհանից. մանրամասներ

«Կորոնավիրուսի հետևանքով մահացել են 6 տղամարդ և 4 կին։ Տղամարդիկ եղել են 65, 74, 83, 76, 66 և 76 տարեկան, իսկ կանայք` 62, 79, 70 և 65 տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 149 է:

Կորոնավիրուսից ևս 10 մարդ է մահացել. ամենաերիտասարդը 43 տարեկան տղամարդ է

Նշենք, որ այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 26 065 դեպք, որոնցից 14 563-ն` առողջացած, 453-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 900 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 111 665 թեստավորում:

Այսպիսով` վերջին մեկ օրում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 523 նոր դեպք և 515 առողջացած։

Կորոնավիրուսից մահացել է Մարտունու անձնագրային բաժանմունքի պետը