ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի նախագահությամբ նիստ է գումարել

Կուսակցության ԳՄ նիստում քննարկվել է արտակարգ դրության ռեժիմի վերացման դեպքում գործունեության հիմնական ուղղություններն ու գերակայությունները, այլ հասարակական ու քաղաքական ուժերի հետ հնարավոր փոխգործակցության հարցերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. ՀՀԿ կենտրոնական գրասենյակում այսօր տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը: Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նիստը վարել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

ՀՀԿ երիտասարդները բողոք-նամակ հանձնեցին Հայաստանում ԵՄ դեսպանին

Հաղորդագրության համաձայն` նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանում ստեղծված համաճարակաբանական իրավիճակը, խորացող սոցիալ-տնտեսական ճգնաժամը, ներքաղաքական մի շարք զարգացումներ։

Քննարկվել են նաև սահմանադրական վերջին փոփոխությունները, երկրի ներքին ու արտաքին սպառնալիքները։

Գործադիր մարմինն անդրադարձել է կուսակցության ապագա ծրագրերին, այդ թվում՝ միջազգային համագործակցության ասպարեզում։

Նախանշվել են արտակարգ դրության ռեժիմի վերացման դեպքում կուսակցության գործունեության հիմնական ուղղություններն ու  գերակայությունները, այլ հասարակական ու քաղաքական ուժերի հետ հնարավոր փոխգործակցության հարցերը։

«Ռումբ է դրված պետության հիմքում». ՀՀԿ-ն մեղադրում է Փաշինյանին իշխանության յուրացման մեջ