Հայտնի է` երբ կկայանա Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը

Վերաքննիչ դատարանում կքննվեն Գագիկ Ծառուկյանի պաշտպանների ու դատախազության ներկայացրած բողոքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը կկայանա հուլիսի 2-ին։ Տեղեկությունը հայտնում է Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշման դեմ պաշտպանների և դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքների քննությունը ՀՀ վերաքննիչ դատարանում կայանալու է վաղը՝ 02.07.2020թ. ժամը 12:00-ին»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը:

Ծառուկյանն իր ամառանոցում իրականությունից հեռու է. Ալեն Սիմոնյանը` սով սկսվելու մասին

Նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։

Հունիսի 16-ին ԱԺ–ն որոշեց Գագիկ Ծառուկյանին զրկել անձեռնմխելիությունից և թույլ տալ, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսվի։

Ծառուկյանի՝ բռնաբարության վերաբերյալ գործի նյութերը հրապարակելու փաստով քրգործ է հարուցվել

Հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ ԱԱԾ-ի միջնորդությունը:

Ծառուկյանին չկալանավորելը կապված է նրա տարիքի ու կորոնավիրուսի առկայության հետ. Սիմոնյան

Հունիսի 23-ին հայտնի դարձավ, որ դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ։

ՀՅԴ ներկայացուցիչը հանդիպել է Վանեցյանի ու Ծառուկյանի հետ