Եվս մեկ հարսիկ․ Բորիս Նեմցովի դուստրը նշանվել է հայի հետ

Աղջիկը լուսանկար է հրապարակել և լավ նորությունը հայտնել հետևորդներին։ Օգտատերերը ցնցված են և չեն թաքցնում դա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի և փիար մասնագետ Եկատերինա Օդինցովայի 18-ամյա դուստրը՝ Դինան, հայտարարել է հայ ընկերոջ՝ Դմիտրի Մաթևոսյանի հետ նշանադրության մասին։ Ուրախալի նորությունը նա գրել է իր Instagram-ում։

Աղջիկը մատանիով լուսանկար է հրապարակել և գրել․ «Շնորհավորանքներ եմ ընդունում»։

Նրա հետևորդներն իսկույն արձագանքել են հրապարակմանը և բազում շնորհավորանքներ գրել, ոմանք էլ խոստովանել են, որ նորությունը խիստ անսպասելի էր։

Եվս մեկ հարսիկ․ Բորիս Նեմցովի դուստրը նշանվել է հայի հետ

«Ինչ լավ է», «Արժանի ընտրյալ է», «Խելացի ու գեղեցիկ երիտասարդ է, կեցցեք», «Անսպասելի էր», «Թող ամեն ինչ լավ լինի», «Եվս մեկ հայ հարսիկ», «Ինչո՞ւ այդքան վաղ»,-գրել են հետևորդները։

Նոր հարսիկ ունենք. Ռայմոնդ Պաուլսի թոռնուհին նշանվել է հայի հետ

Նշենք, որ Դինան և Դմիտրին արդեն երեք տարի է, ինչ հանդիպում են։ Երիտասարդները հասակակիցներ են։ Նրանք բոլորովին վերջերս են ստացել դպրոցական ատեստատը և արդեն մտադիր են ամուսնանալ։