Բուժման հաջողված դեպք. «Նորք» տեղափոխված տղամարդու մոտ պրոգրեսիվ դինամիկա է գրանցվել

Բժիշկների պրոֆեսիոնալ և հմուտ աշխատանքի շնորհիվ խրոնիկ հիվանդություն ունեցող տղամարդու ընդհանուր վիճակը լավացել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդացում գտնվող բուժառուներից մեկը, որն ունի խրոնիկ հիվանդություն, բուժվել է։ Տեղեկությունը հայտնում է բուժհաստատության մամուլի ծառայությունը։

«Հերթական հաջողված բուժման դեպքը։ Պացիենտը` 68 տարեկան տղամարդ, որն ունի ուղեկցող խրոնիկ հիվանդություն։ Մեկ շաբաթ առաջ ախտորոշվել է երկկողմ ինֆիլտրատիվ թոքաբորբ, և սկսվել համապատասխան բուժում։ Պացիենտի ընդհանուր վիճակին մաքսիմալ համապատասխան ընտրված բուժական գործելակարգի շնորհիվ գրանցվել է հիվանդության պրոգրեսիվ դրական դինամիկա»,– գրված է հաղորդագրության մեջ։

Այս դեպքը «Նորք» ԻԿՀ մասնագետների պրոֆեսիոնալ և հմուտ աշխատանքի հերթական արդյունքն է։

Նրանք պայքարում են կորոնավիրուսային դժոխքում. մի քանի ժամ վերակենդանացման բաժանմունքում

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 26 065–ի։

Մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է։ ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հուլիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Կորոնավիրուսի հետևանքով Հայաստանում ևս 10 մարդ է մահացել. ամենաերիտասարդը 62-ամյա կին է

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հունիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։