Արմեն Սարգսյանն ու ԿԲ նախագահը քննարկել են համավարակի տնտեսական հետևանքները. տեսանյութ

Կենտրոնական բանկի նախագահը Արմեն Սարգսյանին ներկայացրել է ընթացիկ գործունեությունը և ծրագրված աշխատանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Զրուցակիցները մասնավորապես մտքեր են փոխանակել համավարակի հետևանքով միջազգային ֆինանսական շուկաներում կատարվող փոփոխությունների, մեր երկրում դրանց հնարավոր ազդեցությունների շուրջ։ Նրանք անդրադարձել են համավարակի տնտեսական հետևանքներին և դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումներին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Սարգսյանը նաև շնորհավորել է Մարտին Գալստյանին պատասխանատու պաշտոնում ընտրվելու առթիվ, իսկ Կենտրոնական բանկի նախագահը ներկայացրել է ԿԲ–ի ընթացիկ գործունեությունը և ծրագրված աշխատանքները։

Հիշեցնենք՝ Մարտին Գալստյանը Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը ստանձնել է հունիսի 13-ին։ Նա ԿԲ նոր նախագահի միակ թեկնածուն էր։

Գալստյանին առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը։

ԿԲ-ն խոստանում է դիմադրել կորոնավիրուսի ոչ միայն երկրորդ, այլև երրորդ, չորրորդ ալիքներին