Եվս մեկ օր, և անձրևները կդադարեն. եղանակի տեսություն

Ըստ օդերևութաբանների՝ օդի ջերմաստիճանն այսօր կնվազի 5-6 աստիճանով, հուլիսի 2-4-ը նույնքան կբարձրանա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 1-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եվս մեկ օր, և անձրևները կդադարեն. եղանակի տեսություն

Ըստ օդերևութաբանների՝ օդի ջերմաստիճանն այսօր կնվազի 5-6 աստիճանով, հուլիսի 2-4-ը նույնքան կբարձրանա:

Դիմորդները կարող են հատել վրաց-հայկական սահմանը. ինքնամեկուսացման պայմանը չի գործի

Երևանում առանձին հատվածներում կգրանցվի կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: Հուլիսի 2-ից տեղումները կդադարեն: Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +24-ից +26, երեկոյան՝ +22-ից +24 աստիճանի սահմանում: