ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվն այսօր գերազանցել է 10,5 մլն–ը: Տեղեկությունը հայտնում է Worldometer համաշխարհային վիճակագրության կայքը։
Հուլիսի 1-ի դրությամբ բացահայտված վարակվածների թիվը 10 590 953 է։ Համավարակի զոհ է դարձել 514 021 մարդ։
Կորոնավիրուսի տարածման տեմպերով առաջատար երկրների եռյակն անփոփոխ է մնում` ԱՄՆ, Բրազիլիա, Ռուսաստան։
Այսպես, Միացյալ Նահանգներում COVID-19 է հայտնաբերվել 2 727 853 մարդու մոտ։ Մահվան ելքերը 130 122–ն են։
Երկրորդ հորիզոնականում Բրազիլիան է։ Այստեղ կորոնավիրուս է ախտորոշվել 1 408 486 մարդու մոտ։ Մահացել են 59 656-ը։
Աղբյուրի համաձայն` երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Ռուսաստանը։ COVID-19–ի բացահայտված դեպքերի քանակն այստեղ 647 849 է, կորոնավիրուսի բարդացումներից մահացել է 9 320 պացիենտ։
Կորոնավիրուսից մահացածների տվյալները հրապարակած ֆեյսբուքյան էջով զբաղվում են քննիչները
Երկրների առաջին տասնյակում են նաև Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Պերուն, Չիլին, Իտալիան և Իրանը։
Հայաստանը զբաղեցնում է 48-րդ տեղը, այստեղ 25 542 վարակված կա։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։
Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության նոր ռեկորդային ցուցանիշ է գրանցվել