Վրաստանը ՌԴ քաղաքացիներին թույլ է տվել իր տարածքով հայրենիք վերադառնալ

Դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցները կապ կհաստատեն հայրենիք վերադարձող ուղևորների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի - Sputnik. Վրացական կողմի հետ կրկին համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիների հերթական խմբին ավտոբուսներով հայրենիք վերադարձնելու մասին։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը։

Հայաստանից Ռուսաստան 3 չվերթ կիրականացվի․ դեսպանատուն

«Դեսպանատան՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ ձեռքբերված պայմանավորվածությամբ, ընկերությունը պատրաստ է իր վրա վերցնել զբոսաշրջային դասի (օդորակիչներով և զուգարաններով) հարմարավետ ավտոբուսների վճարման ծախսերը, ինչը էապես կհեշտացնի երթևեկությունը սահմանակից պետության տարածքով, քանի որ տեխնիկական կանգառներ չեն պահանջվի»,- նշված է դեսպանատան հաղորդագրության մեջ։

100-ից ավելի ռուսաստանցի Հայաստանից հայրենիք է վերադարձել. դեսպանատուն

Մեկնողների ցուցակները կկազմվեն նախապես տրամադրված տվյալների հիման վրա։ Հայրենիք վերադարձող ուղևորների հետ կապ կհաստատեն դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցները։

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ ՌԴ քաղաքացիների վերադարձի կազմակերպումը հնարավոր է դարձել դեսպանատան և ՌԴ ԱԳՆ-ի, ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության Սահմանային ծառայությունների, Դաշնային Մաքսային ծառայության, Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայության, ՌԴ հաղորդակցության և կապի նախարարության և Հայաստանի ու Վրաստանի իշխանությունների, նաև Հյուսիսային Օսեթիայի ղեկավարության փոխգործակցության արդյունքում։

Ռուսաստանի քաղաքացի հայերը փակված են մնացել Վրաստանի սահմանին․ ինչ է ասում դեսպանատունը

Համապատասխան գերատեսչությունների կողմից բոլոր մանրամասներով մշակվում ու կազմակերպվում է ՌԴ քաղաքացիների անվտանգ վերադարձը հայրենիք։

Դեսպանությունից տեղեկացնում են, որ կիրականացվի նաև տրանսպորտային միջոցների սանիտարահիգիենիկ ախտահանում։