Սարսափելի դեպք Մինսկում. տղամարդը պատուհանից նետել է երեխային և շանը, ապա ինքը նետվել

Դիերը հայտնաբերվել են բնակելի շենքի մոտակայքում օրվա երկրորդ կեսին։ Դեպքի վայրում քննչական-օպերատիվ խումբ է աշխատում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Մինսկում ողբերգական միջադեպ է տեղի ունեցել. տղամարդը բազմահարկ շենքի պատուհանից դուրս է նետել 1,5-ամյա դստերն ու շանը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Բելառուսը՝ հղում անելով ականատեսներին։

Մի՛ լացեք, կզարթնեն․ Երևանում սպանված երեխաների մայրն ու հարազատները հրաժեշտ են տվել նրանց

Դրանից հետո տղամարդն ինքն է նետվել պատուհանից։ Միջադեպը տեղի է ունեցել ցերեկը։ Աղջկա անունը Սոնյա էր։

Քննիչները պարզել են, որ դիերի վրա բարձրությունից ընկնելու հետքեր կան։

Շենքի բնակիչները ենթադրում են, որ միջադեպի պատճառ կարող է դառնալ այն, որ նրա կինն ուրիշ տղամարդ է գտել ու պատրաստվել է բաժանվել նրանից։

Քննիչներն աշխատում են դեպքի վայրում։ Միջադեպի հանգամանքները պարզելու համար շարժական քրեական լաբորատորիա են գործարկել։

Հիշեցնենք, որ նման մի դեպք այս տարվա մայիսին տեղի է ունեցել Երևանում. տղամարդը դուրս էր նետել պատուհանից դստերն ու որդուն, հետո ինքն էր ինքնասպան եղել։