415 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 25 542

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ նոր տվյալներ է հրապարակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 415–ով և դարձել 25 542։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 10 904 մարդ, կատարվել է 111 844 թեստավորում, առողջացել են վարակվածներից 14 048-ը։ Գրանցվել է մահվան 443 (+10) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը` 147 (+4)։

Կորոնավիրուսի պատճառով կարող ենք հացի խնդիր ունենալ. կառավարությունը լուծում է փնտրում

Հունիսի 29-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 25 127 էր:

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է։ ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հուլիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հայաստանը աշխարհում կորոնավիրուսով վարակվածների հակավարկանիշում «բարելավել է» իր դիրքերը

Հունիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։