Հայաստանում երկրաշարժ է գրանցվել

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Ծովագյուղում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Հունիսի 30-ին, տեղական ժամանակով ժամը 14:33-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը 2.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքից 13 կմ հեռավորության վրա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Տորնադոյից մինչև թավշյա ձմեռներ. ի՞նչ է կատարվում Հայաստանի բնության հետ

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը 2-3 բալ ուժգնությամբ զգացվել է Ծովագյուղ գյուղում։

Երկրաշարժից տուժած ևս 229 ընտանիք բնակարան կունենան