ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվն այսօր հասել է 10,04 մլն–ի: Տեղեկությունը հայտնում է Worldometer համաշխարհային վիճակագրության կայքը։
Հունիսի 30-ի դրությամբ աշխարհում բացահայտված վարակվածների թիվը 10 412 421 է։ Համավարակի զոհ է դարձել 508 228 մարդ։ Կորոնավիրուսի տարածման տեմպերով առաջատար երկրների եռյակն անփոփոխ է մնում` ԱՄՆ, Բրազիլիա, Ռուսաստան։
Այսպես, Միացյալ Նահանգներում COVID-19 է հայտնաբերվել 2 681 811 մարդու մոտ։ Մահվան ելքերը 128 783–ն են։
Երկրորդ հորիզոնականում Բրազիլիան է։ Այստեղ կորոնավիրուս է ախտորոշվել 1 370 488 մարդու մոտ։ Մահացել են 58 385-ը։
Աղբյուրի համաձայն` երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Ռուսաստանը։ COVID-19–ի բացահայտված դեպքերի քանակն այստեղ
641 156 է, կորոնավիրուսի բարդացումներից մահացել է 9166 պացիենտ։
Գագիկ Ծառուկյանի որդին վարակվել է կորոնավիրուսով
Երկրների առաջին տասնյակում են նաև Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Պերուն, Չիլին, Իտալիան և Իրանը։
Հայաստանը, 25 127 վարակվածով, զբաղեցնում է կորոնավիրուսային հակավարկանիշի 49–րդ հորիզոնականը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։
Կորոնավիրուսի հետևանքով 1739 պացիենտի մոտ թոքաբորբ կա. Փաշինյանը նոր տվյալներ հրապարակեց