Համակարգիչ, գումար ու ոսկյա շղթա. 43-ամյա կինը մեղադրվում է գողության մեջ

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ պատուհանով մտել են տուն և հյուրասենյակից գողացել համակարգիչ, 120.000 դրամ ու ոսկյա շղթա՝ խաչով, պատճառելով մոտ կես միլիոն դրամի նյութական վնաս:
Sputnik

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հունիսի 29-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ոստիկանության Իջևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Իջևանի Բլբուլյան փողոցի մի բնակարանից գողություն է կատարվել:

Խոշոր գողություն Երևանում. տնից հափշտակել են մոտ 20 000 դոլարին համարժեք գումար ու զարդեր

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 15-29-ն ընկած ժամանակահատվածում պատուհանով մտել են տուն և հյուրասենյակից գողացել համակարգիչ, 120.000 դրամ ու ոսկյա շղթա՝ խաչով, պատճառելով մոտ կես միլիոն դրամի նյութական վնաս:

«Բնակարանն ուսումնասիրելուց հետո քրեական հետախույզները ձեռնարկել են բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ, որոնց արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Իջևանի Աբովյան փողոցի 43-ամյա մի բնակչուհի: Նույն օրը կասկածվողը հրավիրվել է ոստիկանության Իջևանի բաժին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիվանդանոցում մահացել է Գեղարքունիքում Isuzu–ի վթարից տուժածներից ևս մեկը

Ոստիկանությունից հայտնում են, որ կինը խոստովանել է, որ հունիսի 27-ին, ժամը 14-ի սահմաններում, ինքն է կատարել բնակարանային գողությունը:

Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

25-ամյա երիտասարդը սպանվել է տան մուտքի մոտ արձակած կրակոցից