Շոգերն են մոտենում. եղանակի տեսություն

Առաջիկա օրերին հանրապետության գրեթե ողջ տարածքում, օդերևութաբանների կանխատեսումներով, տեղումներ չեն սպասվում։
Sputnik

 

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Հանրապետության տարածքում հունիսի 29-ին, հուլիսի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից։

Որ մթերքներն են «օգնում» մարդուն արագ ծերանալ

Հունիսի 30-ի և հուլիսի 1-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 16-21 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Օդի ջերմաստիճանն  աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

Շոգերն են մոտենում. եղանակի տեսություն

Երևան քաղաքում հունիսի 29-ից հուլիսի 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում հունիսի 29–ի գիշերային ժամերին կգրանցվի +14..+16 աստիճան, իսկ ցերեկը կլինի 28-30 աստիճան տաքություն։

Սրճարաններում և ռեստորաններում նոր խստացումներ կլինեն