Կորոնավիրուսի հետևանքով 1739 պացիենտի մոտ թոքաբորբ կա. Փաշինյանը նոր տվյալներ հրապարակեց

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե կորոնավիրուսի հետևանքով հիվանդանոցներում գտնվողներից քանիսի վիճակն է ծանր կամ ծայրահեղ ծանր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակվածներից 123–ի վիճակը ծայրահեղ ծանր է, 529–ինը` ծանր։ Այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրանք պայքարում են կորոնավիրուսային դժոխքում. մի քանի ժամ վերակենդանացման բաժանմունքում

«Կորոնավիրուսի հետևանքով 1739 պացիենտի մոտ թոքաբորբ կա, ինչը նշանակում է, որ նրանց վիճակը ցանկացած պահի կարող է դառնալ ծանր կամ ծայրահեղ ծանր»,–ավելացրեց վարչապետը։

Փաշինյանի խոսքով` յուրաքանչյուրս կարիք ունենք հակահամաճարակային վարքագիծը ռեսթարթ անելու, հակառակ դեպքում համաճարակը հաղթահարել չի լինի։ Վարչապետը նշեց` մեր հայրենակիցներից շատերն ավելի շատ պրոհամաճարակային վարքագիծ են դրսևորում, ինչի մասին փաստում են հանգստյան օրերին սոցցանցերում զանգվածային միջոցառումների ու բազմամարդ ուխտագնացությունների մասին վկայող տեսանյութերն ու լուսանկարները:

Ըստ վարչապետի` հիմա արդեն կորոնավիրուսով վարակվածների մեր թվերը ցույց են տալիս, որ բոլորը որտեղ ինչքան կարողացել ենք քամահրական վերաբերմունք են ցուցաբերել հակահամաճարակային իրավիճակի վերաբերյալ։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 25 127–ի։

«Բժիշկը տեղում չէ, դեղ չունենք...». կորոնավիրուսն ավելացրել է հաշմանդամների խնդիրները