Կորոնավիրուսից 3 տղամարդ, 4 կին են մահացել

Կորոնավիրուսի հետևանքով մահացածներից ամենաերիտասարդը 63, ամենատարեցը` 96 տարեկան կանայք են եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik.  Կորոնավիրուսով հիվանդների շրջանում վերջին 1 օրում գրանցվել է մահվան 7 դեպք, համավարակի հետևանքով մահացածների ընդհանուր թիվը Հայաստանում դարձել է 433:

«Բժիշկը տեղում չէ, դեղ չունենք...». կորոնավիրուսն ավելացրել է հաշմանդամների խնդիրները

Ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, մահացած պացիենտները եղել են մեկ 82 և երկու 67 տարեկան տղամարդիկ և 63, 66 , 84 ու 96 տարեկան կանայք:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։

Վերջին մեկ օրում գրանցվել է նաև մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 143 է:

Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 482–ով և դարձել 25 127։

482 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 25 127