Իրինդ գյուղի ջրամբարում 36–ամյա քաղաքացի է խեղդվել

Ահազանգով դեպքի վայր հասած փրկարարներն արդեն ոչինչ չեն կարողացել անել։ Քաղաքացին մահացած է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Արագածոտնի մարզում 36–ամյա քաղաքացի է խեղդվել ջրամբարում։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Անհետ կորած 51-ամյա երաժշտի դին հայտնաբերել են Չարենցավանի ջրամբարում

Հաղորդագրության համաձայն` հունիսի 28-ին, ժամը 20:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Իրինդ գյուղի ջրամբարում քաղաքացի է խեղդվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ջրափրկարարները ջրամբարից դուրս են բերել Կարեն Թ․-ի (ծնված 1984 թ.) դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին։

Սևան-Երևան ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը. կա զոհ և վիրավորներ