Հայաստանը աշխարհում կորոնավիրուսով վարակվածների հակավարկանիշում «բարելավել է» իր դիրքերը

Չինաստանը, որտեղից անցյալ տարվա վերջին սկիզբ էր առել COVID-19-ը, վարակի տարածման տեմպերով զբաղեցնում է 22-րդ հորիզոնականը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվն այսօր գերազանցել է 10,2 մլն–ը: Տեղեկությունը հայտնում է Worldometer համաշխարհային վիճակագրության կայքը։

Հունիսի 29-ի դրությամբ բացահայտված վարակվածների թիվը 10 250 971 է։ Համավարակի զոհ է դարձել 504 520 մարդ։ Կորոնավիրուսի տարածման տեմպերով առաջատար երկրների եռյակն անփոփոխ է մնում` ԱՄՆ, Բրազիլիա, Ռուսաստան։

482 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 25 127

Այսպես, Միացյալ Նահանգներում COVID-19 է հայտնաբերվել 2 637 077 մարդու մոտ։ Մահվան ելքերը 128 438–ն են։

Երկրորդ հորիզոնականում Բրազիլիան է։ Այստեղ կորոնավիրուս է ախտորոշվել 1 354 254 մարդու մոտ։ Մահացել են 57 658-ը։

Աղբյուրի համաձայն` երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Ռուսաստանը։ COVID-19–ի բացահայտված դեպքերի քանակն այստեղ 634 437 է, կորոնավիրուսի բարդացումներից մահացել է 9073 պացիենտ։

Երկրների առաջին տասնյակում են նաև Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Պերուն, Չիլին, Իտալիան և Իրանը։

Չինաստանը, որտեղ COVID-19–ի բռնկումն առաջինն էր արձանագրվել, զբաղեցնում է  21-րդ հորիզոնականը։ Տվյալների համաձայն՝ Հայաստանը 48-րդ տեղում է։ Հունիսի 27 –ի համեմատ մեր տվյալները հուսադրող չեն, մեր երկիրը մեկ կետով բարձրացել է վերև։

Կորոնավիրուսից 3 տղամարդ, 4 կին են մահացել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։