Եվրասիական զարգացման բանկը նոր նախագահ ունի

Նիկոլայ Պոդգուզովը ԵԱԶԲ վարչության ղեկավարի պաշտոնում փոխարինել է Անդրեյ Բելյանինովին, որը գլխավորել է բանկը 2017 թվականի դեկտեմբերից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահ է նշանակվել գլխավոր տնօրենի նախկին առաջին տեղակալ, «Պոչտա Ռոսիի» ընկերության ռազմավարական զարգացման տնօրեն Նիկոլայ Պոդգուզովը։ Տեղեկությունը հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Կորոնավիրուսը կնվազեցնի Հայաստանի տնտեսական աճի տեմպերը. ԵԱԶԲ–ի կանխատեսումը

«Եվրասիական զարգացման բանկի խորհուրդը վարչության նախագահի պաշտոնում նշանակել է Նիկոլայ Պոդգուզովին։ Որոշումը կայացվել է հեռակա նիստում», - նշված է հաղորդագրության մեջ։

Նիկոլայ Պոդգուզովը ԵԱԶԲ վարչության ղեկավարի պաշտոնում փոխարինել է Անդրեյ Բելյանինովին, որը գլխավորել է բանկը 2017 թվականի դեկտեմբերից։

ԵԱԶԲ–ն ծրագրում է 110 միլիոն դոլարի հասցնել Հայաստանում ներդրումային կապիտալը

ԵԶԲ-ն միջազգային ֆինանսային կազմակերպություն է, որը ստեղծվել է 2006 թ.-ի հունվարին Ռուսաստանի և Ղազախստանի կողմից։ Այն նպաստում է մասնակից երկրների շուկայական տնտեսության զարգացմանը, դրանց կայուն տնտեսական աճի և փոխադարձ առևտրի ու տնտեսական կապերի ընդլայնմանը: ԵԶԲ-ի անդամ երկրներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:

ԵԱԶԲ–ն կմասնակցի Երևանի կենտրոնում Եվրասիական բիզնես կենտրոնի շինարարությանը