ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ կորոնավիրուսով չի վարակվել։ Այս մասին նա հայտնել է «Համաճարակ» նախագծի շրջանակում RT հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Գագիկ Ծառուկյանի որդին վարակվել է կորոնավիրուսով
Նա ընդգծել է, որ ԱԳՆ–ում հետևում են Ռոսպոտրեբնադզորի և Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի բոլոր խորհուրդներին։ Նրա խոսքով` ԱԳՆ–ի որոշ աշխատակիցներ հեռահար են աշխատում։
«Ինձ ևս «հետևում» են։ Ես շատ մարդկանց հետ չեմ շփվում։ Մենք շաբաթական մեկ անգամ բուժզնում ենք անցնում։ Այցելուների համար ևս մեզ մոտ անհատական պաշտպանիչ բոլոր միջոցներն առկա են։ Սակայն նրանց թիվը նվազել է, հիմնականում աշխատում ենք հարցերը լուծել հեռախոսով», – պարզաբանել է նա։
Ռուսաստանի ԱԳՆ–ում ընդհանուր առմամբ կորոնավիրուս է հաստատվել շուրջ 40 մարդու մոտ։ Մեծամասնությունը թեթև ախտանիշներ են ունեցել, սակայն մահվան մեկ ելք է արձանագրվել․ դիվանագետը 62 տարեկան էր։ Մահացածի կինը բուժաշխատող է (դա գաղտնիք չէ), աշխատում է շտապօգնությունում, և հավանաբար, ախտանշաններ չունեցող վարակակիր է եղել։
Հայ բժիշկներն աշխատում են օրնիբուն ու արդեն ուժասպառ են. ֆրանսահայ բժիշկ