Երևանում վրաերթի են ենթարկել հեծանվով երեխային

Տուժած երեխան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրա վիճակն ախտորոշվել է «ծայրահեղ ծանր»:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Երևանի Աջափնյակ համայնքում այսօր երեկոյան`18:40-ի սահմաններում, սարսափելի վրաերթ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է Shamshyan.com կայքը, 65-ամյա Սամվել Մ.-ն՝ իր վարած ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայով, Բաշինջաղյան փողոցում վրաերթի է ենթարկել հեծանիվ վարող 9-ամյա մի երեխայի:

Ողբերգական վթար Տավուշում. եղբայրներից մեկին դուրս են բերել տրակտորի տակից, մյուսին՝ միջից

Տուժած երեխան շտապօգնութան մեքենայով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նրա վիճակն ախտորոշվել է «ծայրահեղ ծանր», ապա տեղափոխվել «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Վարորդը դեպքի վայրը չի լքել, սակայն երեխային հիվանդանոց տեղափոխելուց հետո 65-ամյա տղամարդու ինքնազգացողությունը վատացել է: Նրա համար ևս շտապօգնություն է ժամանել: Բժիշկները տեղում օգնություն են ցույց տվել:

Ստուգվել է նաև վարորդի սթափ լինելու հանգամանքը: Փորձաքննությունը հաստատել է, որ նա եղել է սթափ վիճակում:

Հրշեջներին հաջողվել է մարել «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում բռնկված հրդեհը. տեսանյութ