Վրաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել ՀՀ քաղաքացու մոտ

Վրաստանում վերջին օրերին կորոնավիրուսով վարակված 3 մարդկանցից մեկը ՀՀ քաղաքացի է: Ներկա պահին նա հետազոտություն է անցնում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Վրաստանում ՀՀ քաղաքացու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Տեղեկությունը լրագրողներին հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Մարինա Էնդելաձեն:

Կորոնավիրուսը Հայաստանում ևս 6 մարդու կյանք է խլել, այդ թվում` 33 տարեկան երիտասարդի

Նրա խոսքով՝ ՀՀ քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել կարանտինային գոտուց, և Վրաստանում հաստատված երեք վարակվածներից մեկն է: Բոլորի վիճակը կայուն է: էնդելաձեն նշել է, որ բոլոր 3 հիվանդները ներկա պահին հետազոտություն են անցնում:

Հիշեցնենք՝ նախօրեին Վրաստանում գրանցված կորոնավիրուսի երկու դեպքերը ևս կապված էին Հայաստանից վերադարձած բեռնատարների վարորդների հետ։ Վարորդներից մեկը Հայաստանի քաղաքացի էր, մյուսը՝ Վրաստանի։

Նոր կանոնների համաձայն՝ Վրաստան մտնող բեռնատարների վարորդների դեպքում կորոնավիրուսի արագ թեստավորում է իրականացվում։ Եթե վարակը հաստատվում է, նրանք տեղափոխվում են հիվանդանոց, որտեղ ընդլայնված թեստավորում է արվում։

736 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 24 645

Փետրվարի 26-ից ի վեր, երբ Վրաստանում բացահայտվեց կորոնավիրուսի առաջին դեպքը, մեր հարևան երկրում վարակման ընդամենը 921 դեպք է գրանցվել։ Այս ընթացքում 781 մարդ առողջացել է, 14-ը՝ մահացել։