Հայաստանյան ամառը զովանում է, առանձին վայրերում կարկուտ կտեղա. եղանակի տեսություն

Օդերևութաբանական կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին էապես չի փոխվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի - Sputnik. Այսօր Հայաստանի շրջանների զգալի մասում, ինչպես նաև հունիսի 30-ի և հուլիսի 1-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Իսկ հունիսի 29-ին և հուլիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նշենք, որ օդի ջերմաստիճանը երեկվանից նվազել է 6-8 աստիճանով:

Երևանում հունիսի 28-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ: Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +26-ից +28, իսկ գիշերային ժամերին՝ +14-ից +16–ի սահմանում:

Նրանք պայքարում են կորոնավիրուսային դժոխքում. մի քանի ժամ վերակենդանացման բաժանմունքում