Բա սա ամա՞ռ է. Գագիկ Սուրենյանի՝ «նորմայի սահմաններում» եղանակից բողոքներ կան

Գագիկ Սուրենյանն անդրադարձել է Հայաստանում վերջին օրերի եղանակին, որն այնքան էլ բնորոշ չէ տարվա այս շրջանին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Facebook-ում գրառում է արել, որում անդրադարձել է Հայաստանում տիրող հայաստանյան ամռանը ոչ այնքան բնորոշ եղանակին:

Փարաջանովի «Նռան գույնը» ներառվել է խորհրդային կարևորագույն ֆիլմերի ցանկում

«Հրաշք ամառ է մեր երկրում․ ո՛չ սառն է, ո՛չ շոգ, ո՛չ չոր է, ո՛չ խոնավ։ Ամեն բան նորմայի սահմաններում է»,- գրել է նա:

Օգտատերերից, սակայն, ոչ բոլորն են հավանել «նորմայի սահմաններում» ամառ ունենալու միտքը:

Նրանցից մեկն, օրինակ հայտնել է, որ Գեղարքունիքում «լավ էլ ցուրտ է», արև էլ չեն տեսնում:

Մեկ ուրիշն էլ գրել է. «Բա սա ամա՞ռ է: Աշնանային կուրտկա եմ հագնում»:

Բայց կան նաև զով եղանակի կողմնակիցներ, որոնցից մեկն էլ նկատել է, որ միևնույն է, թե ինչ եղանակ կլինի, բողոքողները բողոքելու են:

Ինչո՞ւ դիմակով չեք․ ճապոնացին ոտքով հասել է Հայաստան ու համավարակի պատճառով մնացել այստեղ

Հիշեցնենք` եղանակի կանխատեսումների համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքն այժմ գտնվում է Սև ծովի շրջաններից ներթափանցած ցիկլոնի ազդեցության դաշտում։ Հունիսի 28-ին շրջանների զգալի մասում, հունիսի 30-ի և հուլիսի 1-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Հունիսի 29-ին, հուլիսի 02-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վրկ:

Բարձրակարգ «հյուրանոց» մեղուների համար, կամ գորիսեցի պապիկի հնարամտությունը