Արփա գետում տանկի արկերի մարտագլխիկներ են հայտնաբերվել

Ահազանգով «Մոզի աղբյուր» մեկնած փրկարարները հայտնաբերված մարտագլխիկները հանձնել են ոստիկանության աշխատակիցներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի - Sputnik. Արփա գետում տանկի արկերի մարտագլխիկներ են հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Երևանի Նուբարաշենի խճուղում հակատանկային արկ է հայտնաբերվել

«Հունիսի 27-ին, ժամը 16:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի «Մոզի աղբյուր» կոչվող տարածքում՝ Արփա գետում, հայտնաբերվել է տանկի արկ»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկից երկու փրկարար ծառայող։

Վանաձորի Սարի թաղում 82 մմ տրամաչափի ականանետի արկ է հայտնաբերվել

Պարզվել է, որ հայտնաբերվածը տանկի 12 արկերի մարտագլխիկներ են։

Փրկարարները հայտնաբերված մարտագլխիկները հանձնել են ոստիկանության աշխատակիցներին:

Երևանի Սիլիկյան թաղամասում հակատանկային արկ է հայտնաբերվել