«Առանց դիմակ, իրար վրա...». Սուրբ Հովհաննես մատուռում դարձյալ կուտակումներ են

Ճանապարհը բացվել է, ու քաղաքացիները դարձյալ ուղևորվել են ուխտավայրեր՝ առանց հակահամաճարակային կանոնները պահելու: Նախարարը տեսանյութ է հրապարակել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի –Sputnik. Սուրբ Հովհաննես մատուռը դարձյալ հայտնվել է կառավարության ուշադրության կենտրոնում: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ում հրապարակել է օգտատերերից մեկի ուղիղ եթերի տեսանյութն ու գրել.

«Առանց դիմակ, առանց հեռավորություն պահելու, իրար վրա... Խոսքերն ավելորդ են»։

Տեսանյութում Լոռու մարզի Ղալթախչի գյուղի մոտ գտնվող Սուրբ Հովհաննես մատուռին հրակից տարածքն է, որ որտեղ մարդկանց հոծ բազմություն կա կուտակված:

Նշենք, որ տեսանյութի շուրջ աղմուկ բարձրանալուց հետո օգտատերը ջնջել է այն, ինչի արդյունքում տեսանյութը ջնջվել է նաև նախարար Թորոսյանի էջից։

«Առանց դիմակ, իրար վրա...». Սուրբ Հովհաննես մատուռում դարձյալ կուտակումներ են

Հիշեցնենք՝ կորոնավիրուսի համավարակի անվտանգության ռեժիմի պահմանման անհրաժեշտությունից ելնելով` մայիսի 30-ին ՀՀ ոստիկանությունը որոշում էր կայացրել արգելափակել Ղալթախչիի Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհները։

«Այս իրավիճակից դուրս գալու այլ ելք չկա. պարզապես չկա». Թորոսյանը գրառում է արել

Ոստիկանությունը հայտարարել էր, որ թեև օրեր առաջ հայտարարություն է տարածել ու կոչ արել հանգստյան օրերին զերծ մնալ ուխտատեղիներ, տեսարժան վայրեր գնալուց և բազմամարդ այլ միջոցառումներ կազմակերպելուց, այդուհանդերձ, մասնավորապես Սուրբ Հովհաննես մատուռում նկատվում է մարդկանց մեծ կուտակում։

Կորոնավիրուսը Հայաստանում ևս 6 մարդու կյանք է խլել, այդ թվում` 33 տարեկան երիտասարդի

Ոստիկանության դիտարկմամբ` մատուռի շրջակայքում քաղաքացիները չեն պահպանում հակահամաճարակային կանոններն ու սոցիալական հեռավորությունը։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 736–ով և դարձել 24 645։

736 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 24 645