Վոլոգդայի մարզի բնակիչները տեսել են բնական մի երևույթ, որը հատուկ չէ տվյալ տարածքին։ Տեսագրության հեղինակ Անդրեյ Բեգունովը գրում է, որ բարեբախտաբար, զոհեր չեն եղել․ պտտահողմը շրջանցել է բնակելի շենքերը։ Նա նշել է, որ ինքը ծնունդով Մուրմանսկից է, Վոլոգդայի մարզ է մեկնել հանգստանալու համար։
«Շատ տպավորիչ տեսարան է, բայց նաև սարսափելի է կործանիչ հզորության պատճառով։ Ամբողջ գիշեր անձրև ու կայծակ էր», - պատմել է ականատեսը։
Մի լուսանկարի հետքերով. ինչպես էին «Իսպանկայի» դեմ պայքարում 100 տարի առաջ
Արդեն հայտնի է, որ մի քանի ծառեր են արմատախիլ եղել։ Դրանց շարքում է 145-ամյա սոճին, որը vesti.ru-ի տվյալներով` գրանցված է Հին ծառերի ազգային ռեեստրում։
Հուժկու կայծակ Մոսկվայում. տեսագրությունը հայտնվել է համացանցում
Պտտահողմի հետևանքները հայտնաբերվել են առավոտյան, երբ բնությունն արդեն հանդարտվել է։
Կազանում հեղուկ գազի ցիստեռն է պայթել․ տեսանյութ