ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Վերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցված կորոնավիրուսի երկու դեպքերը կապված են Հայաստանից վերադարձած բեռնատարների վարորդների հետ։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան՝ հղում անելով Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժական բաժանմունքի ղեկավար Մարինա Էզուգբայային։
Նրա խոսքով՝ վարորդներից մեկի վիճակը բավարար է, մյուսինը՝ միջին ծանրության։ Հայտնի է նաև, որ վարորդներից մեկը Հայաստանի քաղաքացի է, մյուսը՝ Վրաստանի։
Նոր կանոնների համաձայն՝ Վրաստան մտնող բեռնատարների վարորդների դեպքում կորոնավիրուսի արագ թեստավորում է իրականացվում։ Եթե վարակը հաստատվում է, նրանք տեղափոխվում են հիվանդանոց, որտեղ ընդլայնված թեստավորում է արվում։
Փետրվարի 26-ից ի վեր, երբ Վրաստանում բացահայտվեց կորոնավիրուսի առաջին դեպքը, մեր հարևան երկրում վարակման ընդամենը 921 դեպք է գրանցվել։ Այս ընթացքում 781 մարդ առողջացել է, 14-ը՝ մահացել։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 23 909 (+662 վերջին օրում) դեպք է բացահայտվել։ Ընդհանուր առմամբ մահացել են կորոնավիրուսով վարակվածներից 420–ը, բուժվել` 12 911–ը։
Կորոնավիրուսով վարակվածներից 12–ը մահացել են. ամենաերիտասարդը 60 տարեկան է