Խոշոր հրդեհ Հրազդանի կիրճում. հրշեջները դեռ չեն մարել կրակը

Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից 5 մարտական հաշվարկ։ Դեպքի վայրում է նաև Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Երևանի Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանի մոտակայքում, խոշոր հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Երևանի կենտրոնում գտնվող պանդոկ-սրճարանն էլ է հրդեհվել

«Հունիսի 27-ին, ժամը 17։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ ռեստորանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Այնուհետև դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 4 հա խոտածածկ տարածք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։08-ին։

Դեպքի վայրում է ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արմեն Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ երեկ` մոտավորապես 21։00-ին, հրդեհ էր բռնկվել նաև Երևանի մարզահամերգային համալիրի տարածքում։ Դեպքի վայր էին մեկնել 14 մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել էր ժամը 23:32-ին, մարվել՝ ժամը 23:56-ին: Այրվել է մոտ 21 հա բուսածածկ տարածք։

Դարանակալել են ու բռնել մարզահամերգային համալիրից գողություն կատարող երիտասարդներին