Աշխարհում COVID-19–ով վարակվածների թիվը հասել է 9.9 միլիոնի

Կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է ավելանալ։ Հիվանդության ամենաշատ դեպքերը գրանցվել են ԱՄՆ–ում, Բրազիլիայում և Ռուսաստանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Աշխարհում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հատել է 9,9 միլիոնի սահմանը։ Տեղեկությունը հայտնում է Worldometer կայքը։

Նրանք պայքարում են կորոնավիրուսային դժոխքում. մի քանի ժամ վերակենդանացման բաժանմունքում

Հունիսի 27-ի տվյալներով` աշխարհում արդեն 9 910 135 մարդ է վարակվել COVID-19–ով, վարակի զոհ դարձածների թիվը հասել է 496 991–ի։

Կորոնավիրուսի տարածման տեմպերով առաջին տեղում է շարունակում մնալ ԱՄՆ-ն, որտեղ կորոնավիրուս է ախտորոշվել 2 552 956 մարդու մոտ, մահացել է 127 640 մարդ: Երկրորդ տեղում Բրազիլիան է. այնտեղ 1 280 054 մարդ է վարակվել COVID-19–ով, կորոնավիրուսի զոհ դարձածների թիվը հասել է 56 109–ի: Երրորդ տեղում Ռուսաստանն է՝ 620 794 հաստատված դեպքով, մահացել է 8 781 մարդ։

Առաջին տասնյակում են նաև Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Պերուն, Չիլին, Իտալիան, Իրանը:

Հայաստանն այդ ցուցակի 49-րդ հորիզոնականում է։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

Հայ հաքերները փորձում են զսպել ադրբեջանցիներին. կորոնավիրուսային արտահոսքը շարունակվում է