49-ամյա տղամարդը մտել է Սևանա լիճ ու չի վերադարձել

Տղամարդը ձուկ որսալու նպատակով է մտել լիճ։ Հատուկ ջրափրկարարական ջոկատի անդամները որոնում են նրան ու չեն գտնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Սևանա լճում 49-ամյա տղամարդ է կորել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Երևանի կենտրոնում գտնվող պանդոկ-սրճարանն էլ է հրդեհվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 26-ին, ժամը 13:04-ին տեղեկություն է ստացել, որ ժամը 06։00-ի սահմաններում Սևան քաղաքի «Արևիկ» հանգստի գոտուն հարակից տարածքում քաղաքացին (Կոլյա Պ․` ծնված 1971 թ․) նավակով մտել է լիճ ձկնորսության և չի վերադարձել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Մթության պատճառով որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։

Դարանակալել են ու բռնել մարզահամերգային համալիրից գողություն կատարող երիտասարդներին

Հունիսի 27-ին, ժամը 09։26-ին քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ մեկնել է «Արևիկ» հանգստի գոտի։

Արտառոց դեպք Երևանում. հայտնի ՍՊԸ–ի 37–ամյա առաքիչն ածելիով կտրել է պարանոցը