Երևանի տիկնիկային թատրոնը ֆլեշմոբ է նախաձեռնել. տեսանյութ

Թատրոնի երիտասարդ դերասանուհիները մարտահրավեր են նետել Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնին։
Sputnik

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի երիտասարդ դերասանները «Երաժշտական ողջույն» խորագրով ծրագիր են նախաձեռնել: Նրանք հավաքվել են բացօթյա տարածքում և երգել են։ Տեսանյութը հրապարակվել է թատրոնի ֆեյսբուքյան էջում։

Մարդիկ օնլայն հարթակներում թատրոն, համերգ, օպերա են դիտում. մշակութային շարժը մեծ է

«Առաջարկում ենք հերթականությամբ թատրոնից թատրոն ուղարկել Ձեր ազատ ողջույնը: Ողջույնի ձևը ազատ է: Մենք բոլորս մի ընտանիք ենք»,–տեսանյութին կից գրել են դերասանները:

«Հայ ֆեստը» գալիս է ձեր տուն․ փառատոնի ներկայացումները բացօթյա կլինեն

Նրանք իրենց առաջին ողջույնն ուղարկել են Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնին:

Տիկնիկային թատրոնը երեխաներին անակնկալ է մատուցել տանիքից. տեսանյութ