Գերմանիայի պաշտպանության նախարար Անեգրետ Քրամփ-Քարենբաուերը կոչ է արել ՆԱՏՕ–ի հետ միասին «ռուսական սպառնալիքի» ընդհանուր հասկացություն մշակել։ Նրա կարծիքով` այդ հարցը դաշինքի համար որոշիչ է։ «Ռուսաստանը պետք է հստակ հասկանա, որ մենք Եվրոպայում և ՆԱՏՕ–ում ուժեղ ենք և հետևողական, ուզում ենք լրջորեն աշխատել այն սպառնալիքի դեմ, որը բխում է Ռուսաստանից», – ամերիկյան AtlanticCouncil վերլուծական կենտրոնում բանավեճի ժամանակ հայտարարել է Քրամփ-Քարենբաուերը։
Նրա կարծիքը, սակայն, չեն կիսում մի շարք գերմանացի քաղաքական գործիչներ և գործարարներ։ Նրանք կոչ են անում Ռուսաստանի հետ զարգացնել համագործակցությունն ու երկխոսությունը, քանի որ ի դեմս Մոսկվայի շահավետ գործընկեր են տեսնում։ Տեսանյութը պատմում է, թե ինչ է կանգնած Քրամփ-Քարենբաուերի հայտարարությունների հետևում և ինչպես դրանք կարող են վնասել Գերմանիային։
«Հարցը, թե մենք ինչպես ենք ընկալում Ռուսաստանին, ինչպես ենք գնահատում Ռուսաստանի վարքը, որոշիչ է։ Դա հսկայական մարտահրավեր է Եվրոպայի և ՆԱՏՕ–ի համար։ Ռազմավարական փոխըմբռնման համար առաջին և ամենակարևոր քայլը Ռուսաստանից բխող սպառնալիքի վերաբերյալ համակարգված և համաձայնեցված գաղափար ունենալն է»։
Ռուսաստանի հետ հարաբերությունները սրելով` նա երկիրը զրկում է լրացուցիչ եկամտից, քանի որ այս պարագայում գերմանական բիզնեսը պարզապես վախենում է աշխատել ռուսականի հետ։
Պուտինի մամուլի քարտուղարը պատասխանել է Բոլտոնի սկանդալային գրքին վերաբերող հարցին
Չի բացառվում նաև, որ այդպիսով նա հիմք է նախապատրաստում Գերմանիայի ռազմական ծասխերն ավելացնելու համար, այդ թվում այն ծախսերը, որոնք ՆԱՏՕ–ի ընդհանուր քսակ են գնում:
Ստացվում է, որ քողարկվելով շինծու «ռուսական սպառնալիքով» նրանք սեփական խնդիրներն են լուծում փող են «պոկում» սեփական քաղաքական նպատակների համար։