«Միակ պատվաստանյութը մնում է դիմակը. մեզ ոչ մի նոր ռեկոմենդացիա չի տրվել ԱՀԿ-ից»․ Փաշինյան

ԱՀԿ-ի ներկայացուցիչը Նիկոլ Փաշինյանին ասել է, որ այս պահին, ցավոք սրտի, չկա պատվաստանյութ և չգիտեն՝ երբ կլինի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց, որ 2 օր առաջ Հայաստան էր այցելել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը։ 

Հաղթահարեցի հիվանդությունը, բայց ինձ հաղթած չեմ զգում. բժիշկ Տոնոյան

«Արձանագրեցինք, որ հակահամաճարակային կանոններն ունիվերսալ են, խնդիրն այդ կանոնները պահպանելու որակի մեջ է: Մեզ ոչ մի նոր «ռեկոմենդացիա» չի տրվել, դրանք նույնն են՝ դիմակ, սոցիալական հեռավորություն և ձեռքերի ախտահանում:ԱՀԿ-ի ներկայացուցիչն ասաց, որ այս պահին, ցավոք սրտի, չունենք պատվաստանյութ և չգիտենք՝ երբ կունենանք: Քանի դեռ չունենք պատվաստանյութ, միակ «պատվաստանյութը» մնում է դիմակը»,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ ինքը երբեք չի բացառել, որ կարող է գալ մի իրավիճակ, երբ նորից գնանք համընդհանուր սահմանափակումների՝ հասկանալով, որ դա կարող է ջարդել մեր տնտեսության ողնաշարը, բայց մարդկանց կյանքը փրկելու այլ տարբերակ պարզապես չլինի։

Կորոնավիրուսն անվտանգ է այնքան, որքան պատերազմում` ադրբեջանցին․ Արմեն Մարտիրոսյան

Հավելենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 759–ով և դարձել 23 247։ 

Այս պահին փաստացի բուժում է ստանում 10,557 (-68) մարդ, կատարվել է 105,046 (+2310) թեստավորում, առողջացել են վարակվածներից 12,149–ը (+814)։ Գրանցվել է մահվան 410 (+13) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը` 131։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում 23 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել