Կյանքից հեռացել է դերասան Գևոն

Դերասանի ինքնազգացողությունը վատացել է գիշերը, նրան տեղափոխել են հիվանդանոց, բայց կյանքը փրկել չեն կարողացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Մահացել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Գևորգ Դոդոզյանը` Գևոն։ Տեղեկությունը հայտնում է Armdaily.am–ը։

Կայքի տեղեկություններով` գիշերը նրա ինքնազգացողությունը վատացել է, տեղափոխել են հիվանդանոց։

Մահվան պատճառը թոքերի ասթման է եղել։

Դերասանը 60 տարեկան էր։

Կորոնավիրուսի պատճառով ևս 13 մարդ է մահացել Հայաստանում